10.10.2024
Ներկա փուլում ռազմական ագրեսիայի հավանականությունը ցածր է. Օհանյան
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Նիդեռլանդների նորանշանակ դեսպանին

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտերբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին:


Արմեն Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստան-Նիդեռլանդներ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակեն զարգանալ նույն ինտենսիվությամբ:  


Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Նիդեռլանդներ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:


Վերոնշյալի շրջանակներում կարևորվել է Նիդեռլանդների կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:


 

Առաջին անգամ Հայաստանի քաղաքական գործիչների պատվիրակությունն այցելել է Դոնբաս
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները