10.10.2024
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Նիդեռլանդների նորանշանակ դեսպանին
prev Նախորդ նորություն

Առաջին անգամ Հայաստանի քաղաքական գործիչների պատվիրակությունն այցելել է Դոնբաս

Առաջին անգամ Հայաստանի քաղաքական գործիչների պատվիրակությունն այցելել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն։ Այս մասին հայտնում է @donbassr տելեգրամյան ալիքը։


Նրանք Մակեևկայում «Մայր Հայաստան» դաշինքի անունից տեղի հայ համայնքին և հայկական եղեկեցուն նվեր են փոխանցել՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պատկերով նկար։


«Սա հայոց այբուբենի հիմնադիրն է ու սրբագույն անձնավորություն»,-ասել է հայաստանյան պատվիրակության ղեկավար, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։


Նա նաև իր խոսքում նշել է, որ ցանկանում են հասկանալ, թե ինչպես է հայկական ստորաբաժանումն ապրում ու մարտնչում Դոնբասում։


«Մեր առաքելությունը մարդասիրական է, տեղեկատվական և ճանաչողական։ Մենք ցանկանում ենք ի ցույց դնել, որ կողմ ենք հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը»,-նշել է Թևանյանը։


Տելեգրամյան ալիքը նշում է, որ Հյուսիսային ռազմական օկրուգում գործում է «ԱրԲաթ» հատուկ նշանակության գումարտակը, որը համալրված է Դոնբասի տարածքում ապրող հայերով և ժամանած կամավորներով։


Հայ քաղաքական գործիչների այցը Դոնբաս պետք է ցույց տա, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք, կարծում է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։


«Պետք է որքան հնարավոր է շուտ ավարտել պատերազմը, որպեսզի խաղաղություն լինի։ Մենք գիտենք, թե ինչ է պատերազմը։ Կարծում ենք, որ Դոնբասի ժողովուրդն ունի իր իրավունքները, որոնք պետք է հաշվի առնել։ Մեզ համար երկակի ստանդարտներն անընդունելի են»,-ընդգծել է նա։


 

Լուսանկարը՝ primeminister.am
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները