17.04.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
prev Նախորդ նորություն

Փաշինյանի օրոք ՀՀ-ում աճել է արտաքին պարտքն ու արտագաղթը

Լուսանկարը՝ pastinfo.am-ի
Լուսանկարը՝ pastinfo.am-ի

2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի պետական պարտքը հասել է 12 միլիարդ 157 միլիոն դոլարի։ Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Площадь Республики/Հանրապետության հրապարակ Տելեգրամ ալիքը գրում է, որ Փաշինյանի կառավարման տարիներին ՀՀ-ում աճել է արտաքին պարտքն ու արտագաղթը։ ՔՊ-ականները տարիներ շարունակ ավելացնում են արտաքին պարտքը՝ոչ մի ռեալ տնտեսական ծրագիր, որը կապահովի տնտեսական աճ ու հազարավոր նոր աշխատատեղեր՝չեն իրականացրել։ Կառուցվում է միայն ասֆալտ, որի միջոցով էլ ՔՊ-ի հետ փոխկապակցված անձինք բիզնես են անում և դառնում են դոլարային միլիոնատերեր։

Արտաքին պարտքի սպասարկումն ենթադրում է յուրաքանչյուր տարի հարյուր միլիոնավոր դոլարներ՝ Փաշինյանի օրոք աճում են հարկերն ու տուրքերը, նոր տուգանքներ են սահմանվում՝բյուջեն լցնելու և արտաքին պարտքը սպասարկելու համար։


Դրան զուգահեռ՝ՀՀ աշխատունակ բնակչությունը՝երիտասարդները մասայաբար արտագաղթում են՝Արևմուտք կամ ՌԴ՝իրենց ապագան չեն կապում նիկոլական Հայաստանի հետ, ինչն էլ ազդում է բանակի մարտունակության, դեմոգրաֆիայի և իհարկե տնտեսական ակտիվություն վրա։ Հայկական տնտեսությունը Փաշինյանի օրոք գնում է դեպի կոլապս, իսկ ՀՀ-ն, որպես պետություն ապագայում կարող է ճանաչվել սնանկ։

Հայկական տնտեսության դիվերսիֆիկացիա տեղի չի ունենում, ՀՀ-ն կախված է հանքաարդյունաբերությունից, հումք արտահանող երկրից ՀՀ-ն պետք է վերածվի պատրաստի արտադրանք արտահանող երկրի՝վերամշակող տնտեսությունը չի զարգանում։

Բացի այդ, ՔՊ-ի օրոք ՀՀ տնտեսական կյանքն ավելի է կենտրոնացել Երևանում՝ մեծ է ուրբանիզացիայի աստիճանը, մարզերն ու գյուղերը դատարկվում են։ Աշխատանք գտնելու համար երիտասարդները մարզերից գալիս են Երևան՝այստեղ նույնպես ցածր աշխատավարձերի և բարձր գների պատճառով նրանք ստիպված են լինում արդեն լքել Երևանն ու Հայաստանը՝մեկնելով արտագնա աշխատանքի։


Տնտեսական զարգացման և արտագաղթի զսպման ոչ մի լուրջ «ճանապարհային քարտեզ» Փաշինյանն ու թիմը չունեն։ Նրանք զբաղված են հարստանալով և պոպուլիզմով՝ՀՀ հպարտ քաղաքացիներին խոստանալով խաղաղություն, իսկ իրականում ՀՀ մեծ տեմպերով մոտենում է նոր պատերազմի։ Ադրբեջանը զինվում է և պատրաստվում է ՀՀ-ից նոր զիջումներ կորզել կամ զենքով կամ ուժի կիրառման սպառնալիքով։

Զարգացման առաջնորդների ֆորում–2024. Ինտելեկտուալ առաջնորդություն
Հաջորդ նորություն next
 Տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ
17.04.2025
Տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ