3.10.2024
Լուսանկարը՝ pastinfo.am-ի
prev Նախորդ նորություն

Զարգացման առաջնորդների ֆորում–2024. Ինտելեկտուալ առաջնորդություն

«Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» մարդասիրական հիմնադրամը (“МИР” հիմնադրամ, Հայաստան) Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (НИИРК, Ռուսաստան) հետ համատեղ նոյեմբերի 7-11-ը Երևանում կանցկացնի «Զարգացման առաջնորդների ֆորում-2024. ինտելեկտուալ առաջնորդություն»:


“МИР” հիմնադրամը սկսում է ֆորումին մասնակցության հայտերի ընդունելությունը:


Զարգացման առաջնորդների ֆորումը միջազգային նորարարական նախագիծ է Հայաստանի բոլոր մարզերի երիտասարդների համար, որի նպատակն է առաջնորդության հմտությունների համակողմանի զարգացումը։ Զարգացման առաջնորդների առաջին ֆորումը անցկացվել է 2023 թ. Գյումրիում, որը նվիրված էր Հայաստանի զանազան տարածքների զարգացման գաղափարների մշակմանը։


2024 թ. Զարգացման առաջնորդների ֆորումի թեման ինտելեկտուալ առաջնորդությունն է։


Ֆորումի շրջանակներում երիտասարդ առաջնորդները կկարողանան մասնակցել ինտելեկտուալ առաջնորդության, մենթորության և նախագծային աշխատանքի թեմաներով վարպետության դասերի, դասախոսությունների և թիմային խաղերի։ Ֆորումի մասնակիցները նաև կծանոթանան երիտասարդների շրջանում ինտելեկտուալ առաջնորդության հաջողված օրինակներին և գիտական, կրթական, երիտասարդական և մեդիա-գործունեության ոլորտի փորձագետների հետ միասին կմշակեն նախագիծ իրենց երիտասարդական ակումբի համար: Համաժողովում որպես բանախոս հանդես կգան պետական կառույցների ներկայացուցիչներ, գործարարներ, գիտնականներ, քաղաքական և հասարակական գործիչներ:


Երիտասարդական ինտելեկտուալ ակումբների ստեղծման նպատակն է ընդլայնել երիտասարդների ներգրավվածությունը ակումբային գործունեության մեջ, ինչը խթան կհանդիսանա Հայաստանի նորարարական զարգացման համար։ Ժյուրիի կողմից ընտրված լավագույն նախագծերը կաջակցվեն Ֆորումի կազմակերպիչների կողմից: Բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ։


Ֆորումի մասնակիցների գիշերակացը և սնունդը ապահովում են կազմակերպիչները:


Ֆորումի աշխատանքային լեզուներն են հայերենը և ռուսերենը:


Մասնակիցների ցուցակը ձևավորվում է հայտերի մրցույթի հիման վրա։


Ֆորումին մասնակցելու և գրանցվելու համար անցե՛ք հետևյալ հղումով՝ https://goo.su/zhrrI9 :


Հայտերի առաջնահերթությունը կախված է Կազմկոմիտեի կողմից դրանց ստանալու հաջորդականությունից:


Բոլոր թեկնածուները մրցույթի արդյունքների մասին կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով:



Ի՞նչ հնարավորություններ է տալիս Զարգացման առաջնորդների ֆորումը.


• հայտնել Ձեր մասին որպես Հայաստանի մարզերից երիտասարդ առաջնորդ,
• ծանոթանալ հայտնի մարդկանց հետ,
• դառնալ նախաձեռնող թիմի անդամ,
• ստանալ նախագծերի աջակցություն:


Ո՞վ կարող է դառնալ մասնակից.


• 20-35 տարեկան Հայաստանի բնակիչներ՝ ակտիվ ապրելակերպով, սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրեր իրականացնելու ցանկությամբ և ռուսերենի իմացությամբ:


Անցկացման վայրը և ամսաթիվը.


• Երևան, 2024 թ. նոյեմբերի 7-11 (ժամանման և մեկնման օրերը ներառյալ)։


Ինչպե՞ս մասնակցել.


• լրացրե՛ք հայտը հետևյալ հղումով՝ https://goo.su/zhrrI9:


Բոլոր թեկնածուները մրցույթի արդյունքների մասին կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով:


*Կազմակերպիչները ապահովում են երկտեղանոց սենյակներում կացությունը, սնունդը և մշակութային ծրագիրը:



 

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում