10.10.2024
Սուրեն Պապիկյանն այցելել է Թբիլիսիի Հերոսների հրապարակ
prev Նախորդ նորություն

Վրաստանը սատարում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորած պատվիրակությանը, որը Երեւան է ժամանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Արձանագրելով Հայաստանի ու Վրաստանի միջեւ հարաբերությունների խորացող զարգացումը` ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել խորհրդարանական շփումների ակտիվացման նոր ձեւաչափեր մշակելու առաջարկով:

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար ու ողջունել ՀՀ ԱԺ նախագահի նախաձեռնությունը: Խոսելով տարածաշրջանային զարգացումներից` Նիկոլոզ Սամխարաձեն նշել է, որ Վրաստանը սատարում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

Կողմերը քննարկել են նաեւ հայ-վրացական օրակարգին վերաբերող եւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող տարաբնույթ այլ հարցեր


 

Հայաստանի և Վիետնամի միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ. նախագահ
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները