24.11.2024
Ամուլսարի հանքի բաժնեմասի նվիրատվությունը կառավարությանը կրկին հետաձգվում է
prev Նախորդ նորություն

Ապօրինի կանգնակներ տեղադրողները տուգանվում են

Կենտրոն վարչական շրջանում հեռացվել են ապօրինի տեղադրված կանգնակներն ու երթևեկությունը խոչընդոտող այլ պարագաները։

Տնտեսվարողները նախազգուշացվում են, ապօրինի կանգնակներ կրկին տեղադրելու դեպքում նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 75-ապատիկի չափով (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն):

Շարունակական շրջայցերի նպատակը բոլոր քաղաքացիների համար անխոչընդոտ երթևեկություն ապահովելն է: