23.11.2024
Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Բաքվի մեղադրանքները
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը. Ղազարյան

Ադրբեջանը թիրախավորվել է հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու վրա՝ վանդալիզմի ակտեր կատարելով։ Այս մասին «Պատմամշակութային ժառանգության խնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային համաժողովում, որն անցկացվում է օգոստոսի 29-ին Հայաստանի Գիտությունների ակադեմիայում, հայտնել է «Գեղարդ» գիտավերլուծաբանական ֆոնդի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։


Նա նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ակտիվացրել է այդ քաղաքականությունը՝ ջնջելով հայկական մշակույթի հետքերը Լեռնային Ղարաբաղում»։ «Բաքուն բաց հայտարարել է, որ ոչնչացնելու է հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում։ Կատարվում է աղվանացման փորձ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այդ ժառանգությունը կամ կհամարվի իբր ադրբեջանական մշակույթ, կամ կոչնչացվի, ինչպես արել է Բաքուն մինչ այժմ»,- ավելացրել է Ղազարյանը։


Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը նման քաղաքականություն վարել է նաեւ խորհրդային տարիներին Նախիջեւանում, եւ այդ գործընթացը ավարտվել է 2005-2006թթ.։ «Ամեն բան կատարվել է աշխարհի աչքերի առջեւ»,- նշել է արեւելագետը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը պետք է հարգի իր վրա վերցրած միջազգային պարտավորությունները տարբեր ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման հարցում՝ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում։


Ֆոնդի ղեկավարը նշել է, որ այսօրվա համաժողովը ներկայացնում է օբյեկտիվ իրականությունը։ «Խոսքն առաջին հերթին հետխորհրդային երկրներում պատմամշակութային ժառանգության վիճակի մասին է»,- ընդգծել է նա։


Նշենք, որ համաժողովին մասնակցում են փորձագետներ Հայաստանից, Լիտվայից, Լեհաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Ռուսաստանից եւ Բուլղարիայից։