24.11.2024
Բերձորի եկեղեցին հիմնահատակ քանդելուց հետո Ադրբեջանը մզկիթ է կառուցում. ահազանգ
prev Նախորդ նորություն

Տիգրան Ավինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի շինարարության ընթացքին

Երևանի բուսաբանական այգու շուրջ 50 հա-ն Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակ» կդառնա: Նախագիծ դարձած գաղափարը տպավորիչ է չափերով ու կարևորությամբ:

Պուրակը կունենա արհեստական լճակ, կվերանորոգվեն կասկադային աստիճանահարթակները, կկառուցվի ճեմուղի ու հեծանվուղի:

Անցկացվում է ոռոգման նոր համակարգ, կառուցվում պոմպակայան, որոնք հնարավորություն կտան ապահովել ոչ միայն «Կյանքի պուրակ»-ի, այլև ամբողջ այգու բուսականության խնամքը: Կարդիականացվի նաև արտաքին լուսավորությունը:

«Կյանքի պուրակ»-ը կյանքի կոչելու համար պետական բյուջեից 4.6 մլրդ դրամ է հատկացվել: Անխնամ ու ամայի տարածքը նոր՝ կյանքի շարունակականության, վերածննդի ու ապրեցնող խորհուրդ կստանա: