4.04.2026
 Տիգրան Ավինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի շինարարության ընթացքին
prev Նախորդ նորություն

Արցախի և արցախյան հակամարտության էջը շրջված չէ՛. ի՞նչ է առաջարկում Բագրատ Սրբազանը

Սրբազան պայքարի Տելեգրամ ալիքում հրապարակվել է շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի՝ արցախահայության՝ հայրենիք վերադարձի օրակարգը.


"Արցախի և արցախյան հակամարտության էջը շրջված չէ՛: Հայաստանը պիտի հետամուտ լինի Արցախի հիմնահարցի՝ բանակցային օրակարգում ներառվելուն, բանակցությունների շարունակականությանը և արցախահայության խախտված իրավունքների (թե՛ անհատական, թե՛ հավաքական), այդ թվում և առաջին հերթին՝ համապատասխան անվտանգային երաշխիքներով արժանապատիվ վերադարձի իրավունքի վերականգնմանը":

Ըստ շարժման՝ իրական, կայուն ու երկարաժամկետ խաղաղության բանաձևը հետևյալն է.


"Ադրբեջանի հետ «ամեն գնով խաղաղության հասնելու» հայեցակարգը չի կարող ընդունելի ու կիրառելի լինել: Կարգավորումը պիտի հիմնված լինի արդարության ու միջազգային իրավունքի սկզբունքների վրա և չի կարող ձեռք բերվել ի հաշիվ որևէ կողմի արժանապատվության: Հարաբերությունների կարգավորման գործընթացը պիտի հավասարապես հաշվի առնի բոլոր կողմերի շահերը: Եվ հնարավոր չէ խոսել իրական, կայուն, երկարաժամկետ խաղաղությունից, եթե լուծված չեն հումանիտար կարևորագույն խնդիրները՝ գերիների, պահվող անձանց և Արցախի՝ պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցերը":


 

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ տնօրենի տեղակալը Երևանում է. Կոնցեսիոն պայմանագիրը կփոփոխվի
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար