16.06.2025
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կառուցվող շատրվանների և տարածքի բարեկարգման մասին
prev Նախորդ նորություն

Այդ հարցը ճիշտ է ուղղել մեր թուրք գործընկերներին. ՌԴ ԱԳՆ-ն՝ Էրդողանի հայտարարության մասին

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը, ի պատասխան VERELQ-ի հարցի, մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի մասին հայտարարությունը, որտեղ նա ուղղակիորեն խոստովանել է թուրքական բանակի մասնակցությունը 2020 թվականի Արցախում 44-օրյա պատերազմին։ 


«Այն հարցը, որ դուք տալիս եք, ավելի տրամաբանական է ուղղել մեր թուրք գործընկերներին։ Բայց միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ մեր երկրի և անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020թ., ինչպես նաև խուսափել զանգվածային զոհերից խաղաղ բնակչության շրջանում։ Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ և առավել եւս մեր 6 խաղաղապահների կյանքի գնով 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղում էսկալացիան կասեցվեց 24 ժամվա ընթացքում»,- ասել է Նաստասինը։

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կարևոր է. Կլաար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
16.06.2025
Ավելի քան 28 հազար քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ՝ միջինը՝ 89 հազար դրամ. Փաշինյան