25.11.2024
Բագրատ Սրբազանը դատի է տվել ՔՊ-ական պատգամավորին ու civic.am-ի լրագրողին
prev Նախորդ նորություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կառուցվող շատրվանների և տարածքի բարեկարգման մասին

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կառուցվող շատրվանների և տարածքի բարեկագման, ինչպես նաև տույաների չորացման և տույաների գնի վերաբերյալ Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է.

Տույաների գնի հետ կապված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունն իրականացնում է ուսումնասիրություն, որի ավարտից հետո կտրվի համապատասխան մեկնաբանություն։

Տույաների չորացման, ինչպես նաև շինարարության ընթացքում և երաշխիքի ժամկետի շրջանում առաջաջած թերությունների դեպքում շինարարը պարտավոր է վերականգնել այն և բերել պատշաճ տեսքի։

Նշեմ, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն։

Հավելեմ նաև, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունում դեռ նախորդ շաբաթ տեղի է ունեցել շինարարի հետ հանդիպում, վերջինս պատրաստակամ է շտկել բոլոր այն թերությունները, որոնք առաջացել են շինարարական աշխատանքների ընթացքում, այդ թվում ծառերի մասով։