25.11.2024
Այդ հարցը ճիշտ է ուղղել մեր թուրք գործընկերներին. ՌԴ ԱԳՆ-ն՝ Էրդողանի հայտարարության մասին
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կարևոր է. Կլաար

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կարևոր է: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է  Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:


«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և հարաբերությունների վերականգնումը կարևոր տարրեր են առավել կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար», - գրել է նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ երեկ հայ-թուրքական սահմանին տեղի է ունեցել Ռուբինյանի և Քըլըչի հերթական հանդիպումը։ Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն, Երևանն ու Անկարան քննարկել են Ախուրիկ-Աքյակ երկաթուղային սահմանային անցակետի վերականգնման, ինչպես նաև դիվանագիտական/ծառայողական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագրային ընթացակարգերի փոխադարձ դյուրացման հնարավորությունը։