24.11.2024
Կբարձրացվի Հայաստանի տարանցիկ դերը և կխորանա համագործակցությունը Իրանի հետ
prev Նախորդ նորություն

Մեզ հետ գործ չունեն. Բագրատ Սրբազանը՝ միջազգային հանրությանը

Միջազգային հանրությունը պետք է իրենց ցանկություններն իրենց երկրներում իրականացնի, մեզ հետ գործ չունեն: Կարևոր է, թե մենք ինչ ենք ուզում։ Այս մասին Երևանում ընթացող Դիվանագետների համահայկական խորհրդի նախաձեռնած կլոր սեղան-քննարկմանը հայտարարեց Բագրատ Սրբազանը:


"Այս մոտեցումը կյանքի իրավունք ունի, եթե մենք կախված չլինենք այս կամ այն կենտրոններից, եթե մեր վերլուծական, քաղաքագիտական, դիվանագիտական միտքը այս կամ այն աղբյուրներից չսնվի թե՛ նյութապես, թե գաղափարապես",- ասաց նա:


Սրբազանը վստահ է՝ պետք է օգտագործենք Սփյուռքի ներուժը. "Մենք այն ընդհանրապես դուրս եք թողել մեր դիվանագիտական կյանքից"։


Նա նաև ընդգծեց՝ պետք է ձևավորենք ունակների համայնք, բայց առանց անձնական հավակնությունների, որ մեկը մյուսից ավելին է: