24.11.2024
ԱԺ-ն շրջափակված է. ի՞նչ է անելու Բագրատ Սրբազանը
prev Նախորդ նորություն

ԱԺ-ի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 101 անձ

Թարմացում` 09։30-ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։ 85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։


Առողջապահության նախարարությունը  տեղեկացնում է, որ դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։


Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։