ԱԺ-ն շրջափակված է. ի՞նչ է անելու Բագրատ Սրբազանը
Այս րոպեներին լարված իրավիճակ է Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամն է, իսկ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան շարժման մասնակիցների հետ, խորհրդարանի շենքի տարածքում են:
Մինչ ԱԺ-ում Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին, Բագրատ Սրբազանը ևս մի քանի հայտարարություն արեց:
"Դիմում եմ ոստիկանությանը, դադարեցրե՛ք ապօրինի գործողություններն ու Պռոշյան փողոցից մարդկանց բերման ենթարկելը։ Ծանր գին եք վճարելու",- հայտարարեց նա։
Նա շեշտեց՝ իշխանությունները սարսափած են:
«Ասում էին՝ ջրցան մեքենաները միայն ծաղիկներ պիտի ջրեն, բա ինչի՞ են այստեղ: Ասում էր՝ այլևս փշալարեր Հայաստանում չեն լինելու՝ դրանք ժանգոտելու, բա եթե այդքան ժողովրդավար են, ջրցան մեքենաներն ու փշալարերն ի՞նչ գործ ունեն այստեղ»,- հարցադրում հնչեցրեց նա Սրբազանը:
Ինչ վերաբերում է հետագա անելիքներին, երբ լրանա 96 ժամյա ժամկետը, Բագրատ Սրբազանն ասաց՝ "4 օր ասել եմ, հետո կարող ա ևս 4 օր ասեմ, մեկ ամիս ասեմ":
Նա կոչ արեց քաղաքացիներին գալ Բաղրամյան, միանալ շարժմանը, պարտադրել արդար պահանջը՝ հրաժարական տալ և հեռանալ իշխանությունից: