7.06.2025
ԱԺ-ի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 101 անձ
prev Նախորդ նորություն

Հայաստանում, անտարակույս, առկա է խորը ներքաղաքական ճգնաժամ. Ոսկանյան

Հայաստանում, անտարակույս, առկա է խորը ներքաղաքական ճգնաժամ։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:


"Սա չնկատելու տալն առնվազն «ջայլամային քաղաքականություն» է, իսկ ոստիկանական գործողություններով և առավել ևս վայրագություններով ճգնաժամերը, որպես կանոն, ոչ թե հաղթահարվում, այլ ավելի են խորանում։


Մեր երկրում հասարակական տրամադրություներում լրջագույն փոփոխություններ են տեղի ունեցել, քանի որ մեր հասարակության նկատելի հատվածն այլևս չի ցանկանում ապրել թշնամու կողմից նվաստացման մշտական օրակարգի և դրա անխուսափելիությունը պարբերաբար արդարացնող իշխանության պայմաններում։


Հայաստանին անհրաժեշտ են շրջադարձային փոփոխություններ, որոնք կփակեն մեր պատմության այս ամոթալի անկման էջը և վերածննդի իրական հույս ու հնարավորություն կպարգևեն",- գրել է Ոսկանյանը։


 


 


 

Որևիցե մեկի մուտքը չի սահմանափակվել ԱԺ, ես դրա մասին ասել եմ երեկ. Ալեն Սիմոնյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին