22.04.2025
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
prev Նախորդ նորություն

Ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող որևէ լցակայան Երևանում չպետք է լինի. Ավինյան

Երևան քաղաքում 2023 թվականի ընթաքում ապամոնտաժել ենք բնակելի շենքերի հարակից տարածքներում գտնվող 25
գազաբենզալցակայան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:


Երեկ Երևան-Սևան մայրուղու գազալցակայանում տեղի ունեցած պայթյունին անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը.


"Մեզ համար մարդկանց անվտանգությունն ու ապահովությունն առաջնահերթ են, և նախևառաջ հենց այդ նկատառումով ենք անում աշխատաքները: Գործընթացն իրականացվելու է նաև այս տարի և հետևողականորեն շարունակվելու է:

Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի:

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Երևան-Սևան ավտոճանապարհի գազաբենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին",- ասված է Ավինյանի հայտարարության մեջ:


Նշենք, որ պայթյունի հետևանքով տուժել է յոթ քաղաքացի, երկու վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի նախագահի արած հայտարարությունների վերաբերյալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան