25.11.2024
Գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
prev Նախորդ նորություն

Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել։


Նրա խոսքով, շուրջ 280 հազար հայաստանցու համարի մասին է խոսքը.


"Ամենայն հավանականությամբ, Getcontact-ի բազան ա։ Բազմաթիվ մարդկանց համարներ կան, որտեղ հստակ երեւում է իրենց հատուկ ծառայություններին պատկանելությունը։ Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր հերթական անգամ",- գրել է նա:


Նա նաև մեջբերել է գործընկերոջ գրառումը, որում նշվում է, որ այս արտահոսքի պատճառը բջջային օպերատորբները չեն ՝ հաստատ։ Սա արդեն մարդկանց թվային անվտագության հիգինեայի բացակայությունից է գալիս: