19.04.2025
Հեղափոխությունից մինչ օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. վարչապետ
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անձամբ պաշտոնապես ներողություն խնդրել Վեհափառից և եկեղեցուց

Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների հանդեպ դաժանությամբ, անաարժանապատվությունը նսեմացնող, ատելության ու վիրավորանքի խոսքով ուղեկցվող անհամաչափ գործողությունները ցույց են տալիս, որ մեր երկիրն արդեն դարձել է ոստիկպետություն։ Այս մասին ասվում է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հայտարարության մեջ.


"Չեն գործում ոչ միայն օրենքն ու օրինականությունը, այլև բարոյական, ազգային, մարդկային նորմերն ու արժեքները։


Իշխանությունը պահելու համար մի շարք երկրներ գնացել և փորձում են գնալ այդ ճանապարհով, բայց այսօր՝ այժմյան աշխարհում, նման պետություների ռեժիմները դատապարտված են կործանման։ Ի վերջո դա խնդիր է առաջացնելու թե՛ պետության ներսում և թե՛ արտաքին աշխարհի հետ։


Նախօրեին Սարդարապատի հուշահամալիրի մոտ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր հայրերի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացրած գործողություններն աննախադեպ էին: Դա հետևանքն է այն ճանապարհի, որով ընթանում է այս իշխանությունը, ինչը չի կարող չապականել նաև ոստիկանական համակարգը:


Այդ խայտառակ միջադեպի համար Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անձամբ պաշտոնապես ներողություն խնդրել Վեհափառից և եկեղեցուց",- գրել է Մանուկյանը:


 


 


 

Ալավերդիում հիմնվել է միասնական տեղեկատվական կենտրոն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար