15.07.2025
Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անձամբ պաշտոնապես ներողություն խնդրել Վեհափառից և եկեղեցուց
prev Նախորդ նորություն

Ալավերդիում հիմնվել է միասնական տեղեկատվական կենտրոն

Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիներում ստեղծված իրավիճակի, ընթացող աշխատանքների լուսաբանման նպատակով Ալավերդի քաղաքում հիմնվել է միասնական տեղեկատվական կենտրոն։


Այն պարբերաբար կկազմակերպի մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ և աջակցություն կցուցաբերի լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքին։


Կենտրոնի տեղեկատվությունը կհրապարակվի միասնական տեղեկատվական հարթակի սոցցանցային էջերում` Facebook և Telegram։


Ալավերդիում միասնական տեղեկատվական կենտրոնի հասցեն՝ Զորավար Անդրանիկի 8/1, Ալավերդիի քաղաքապետարան, 4-րդ հարկ: Հեռախոս: +37477000197


Երևանից ԶԼՄ ներկայացուցիչների տեղափոխման համար հեռախոս` +37498650621:

Պապիկյանը մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի բացման արարողությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
14.07.2025
ԵՄ-ն պատրաստ է 2,5 մլրդ եվրո ներդնել Հայաստանում. Բրյուսելում հանդիպման արդյունքները