25.11.2024
Վաղը անհնազանդության ակցիաներ, կիրակի՝ հանրահավաք. Բագրատ Սրբազան
prev Նախորդ նորություն

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նոր նախագահ ունի

Կայացել է Հայկական Կարմիր խաչի ընկերության 28-րդ տարեկան համագումարը։

Համագումարի ընթացքում մասնակից 45 պատվիրակները ՀԿԽԸ նախագահի պաշտոնում առաջադրել են ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Ներսիսյանի թեկնածությունը։ Փակ գաղտնի քվեարկությամբ 45 կողմ արդյունքով՝ բացարձակ միաձայն, նախագահ է ընտրվել Դավիթը Ներսիսյանը։

Դավիթ Ներսիսյանը Հայկական Կարմիր խաչի ընկերությունում գործունեությունը սկսել է 2012թվականից, որպես կամավոր, ապա աշխատել է ՀԿԽԸ Բնակչության տեղաշարժի բաժնում։

Հետո զբաղեցրել է ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։

ՀԿԽԸ այսօրվա համագումարին մասնակցել են Կարմիր խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ։