23.03.2025
Տավուշի մարզը նոր դատախազ ունի. կադրային փոփոխություններ դատախազությունում
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի դեսպանը տպավորված է Տավուշի մարզի բնությամբ

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությանը։


Նարեկ Ղուշյանը ներկայացրել է Տավուշի մարզը, մարզի զարգացման առաջնահերթությունները, անդրադարձել Ֆրանսիայի տարբեր կառույցների ու քաղաքների հետ համագործակցությանը։


Դեսպան Օլիվիե Դըկոտինյին նշել է, որ տպավորված է մարզի բնությամբ։


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ֆրանսիայի Օ Դը Սեն նահանգի հետ համագործակցությանը, անվտանգային, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության շրջանակները ընդլայնելու հարցերին։


Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունը այցելել է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական համալիր, ծանոթացել ֆերմայի արտադրական հնարավորություններին ու արտադրանքին:

Փորձում են բարձրացնել բյուջետային ծրագրերի արդյունավետությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր