Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի ապրիլի 8-ի, 9-ի, 17-ի, 18-ի, 19-ի և 22-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Մասնավորապես՝
Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մուրադյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազի պաշտոնին:
Շիրազ Գրիգորյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից։
Մարատ Հակոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից։
Հարություն Մաշադյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
Ծովակ Մնացականյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Վաչե Ղազարյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:
Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Կարապետ Համբարձումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Գայանե Աղաջանյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին։
Կարեն Սուքիասյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատելով Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից։
Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Արթուր Դանիելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնից:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Մանյա Գալուստյանը փոխադրվել է նույն վարչության դատախազի պաշտոնին:
Արգամ Դալլաքյանը նշանակվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազի պաշտոնից:
Ռիտա Հարությունյանը նշանակվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
Սպարտակ Մնացականյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից։
Արթուր Հեբոյանը նշանակվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի ապրիլի 23-ից:
Դավիթ Ներսիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից:
Մարիա Հովհաննիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
Արեգ Հարությունյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
Հովհաննես Բաղյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մերի Ցականյանը փոխադրվել է Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
Նարեկ Արշակյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
Հարություն Անդրեասյանը նշանակվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:
Հրաչյա Մարգարյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
Թիվ 2 կայազորի զինվորական դատախազության դատախազ Կարապետ Սմբատյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազ Կարապետ Մկրտչյանը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արմինե Սարգսյանը փոխադրվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: