24.11.2024
Ազգային արժանապատվության տրիբունալը անհանգստություն է առաջացրել Փաշինյանի և իր թիմի մոտ
prev Նախորդ նորություն

Իրանի պատասխանին սպասելիս. ստեղծված անկանխատեսելի իրադրությունը մեզ համար վտանգավոր է

Իսրայելական օդուժի կողմից Սիրիայում իրանական հյուպատոսության խոցումը տևական ժամանակ է Իրանի կոշտ արձագանքի սպասումներ է առաջացրել: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"Թե իրանական պատասխանն ինչպես կարտահայտվի` դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ առկա լարվածությունը հենց այնպես չի կարող չեզոքանալ:

Ստեղծված անկանխատեսելի իրադրությունը մեզ համար վտանգավոր է այն տեսանկյունից, որ թեման կարող է ակտիվ զարգացումներ ունենալ և Մեծ տարածաշրջանում եղած կոնֆլիկտների տաքացմանը բերել:

Մինչ հայաստանյան իշխանությունը հանրությանը համոզում է զոհաբերել հերթական տարածքները, տարածաշրջանի ներսում պրոցեսներ են եռում, որոնք կարող են լուրջ պայթյունի հանգեցնել",- գրել է Աբրահամյանը: