24.11.2024
Իրանի պատասխանին սպասելիս. ստեղծված անկանխատեսելի իրադրությունը մեզ համար վտանգավոր է
prev Նախորդ նորություն

Արևմուտքի «մեսիջը» ՀՀ–ին՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի

«Ալիևի քաղաքական և ռազմական հաղթանակները բացեցին նրա ախորժակը. Նրա երդմնակալության ելույթը ներառում էր Հայաստանի լրացուցիչ տարածքների վերաբերյալ նոր պահանջներ։ ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի կողմից պարտադրված որևէ վստահելի զսպող միջոցների բացակայության դեպքում Կովկասում կա ավտորիտար ագրեսիայի աճի անկհայտ հնարավորություն»։ Այդ մասին նշվում է Freedom House-ի զեկույցում։ Այս մասին գրում է Հանրապետության հրապարակ  Տելեգրամ ալիքը:


Արևմտյան տարբեր կենտրոններ «հուշում» են Հայաստանին և Նիկոլ Փաշինյանին, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի՝ Արևմուտքը չի «զսպելու» Իլհամ Ալիևին, քանի որ թե Արցախի, թե ՀՀ–ի դեմ ագրեսիան Ադրբեջանը կարողացավ «մարսել»։


Ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքներում՝ Վարդենիսի և Ջերմուկի և մի շարք այլ ուղղություններով, սակայն Ալիևը հայտարարում է, որ չի պատրաստվում անգամ մեկ մետր հետ գնալ այդ տարածքներից։ Արևմուտքն ոչ մի գործուն մեխանիզմ կամ պատժամիջոց չի կիրառում Ադրբեջանի դեմ, որպեսզի ադրբեջանական զորքերը դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից։


Ադրբեջանն Արևմուտքի համար կարևոր երկիր է՝ նավթագազային, տրանսպորտային, գեոպոլիտիկ պատճառներով։ Բրիտանացիները տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումներ են իրականացրել Ադրբեջանում, ԵՄ–ի համար կարևոր է ադրբեջանական նավթն ու գազը, ինչպես նաև «Միջին միջանցքը», որն Կենտրոնական Ասիան Ադրբեջանի տարածքով կապում է Կովկասի, Թուրքիայի, Սև ծովի և ԵՄ–ի հետ։ Բացի այդ, Ադրբեջանն Իրանի դեմ ապագա պատերազմում ԱՄՆ–ի և Իսրայելի «հակաիրանական» պլացդարմն է։


ՀՀ իշխանությունները պետք է բանակը վերազինեն, հասարակությանն ու սահմանամերձ շրջանները պատրաստեն գալիք մեծ պատերազմին. Բաքուն պահանջում է ամբողջ Հայաստանը՝ Ալիևի պահանջներն ունեն սկիզբ, սակայն չեն ունենալու վերջ։


Խաղաղության մասին խոսակցությունները կեղծ օրակարգ են, Ադրբեջանը 2020թ․–ի պատերազմից հետո ակտիվորեն զինվում է՝ Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի և այլ երկրների օգնությամբ։ Եթե Բաքուն իրականում ձգտեր խաղաղության նա մեծ տեմպերով չէր վերազինի իր բանակը, չէր ավելացնի իր ռազմական բյուջեն և Հայաստանը չէր անվանի «Արևմտյան Ադրբեջան»։