24.11.2024
Արևմուտքի «մեսիջը» ՀՀ–ին՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի
prev Նախորդ նորություն

«Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն ՝ վտանգավոր ու հակապետական թեզ է

Նիկոլիզմից ավելի վատ բան էլ կա՝ քաոսը։ Այս մասին գրում է ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

"Ակնհայտ է, որ նիկոոիստական ռեժիմը չունի լեգիտիմություն։ Նրան մեղադրում են թե’ ազգայնականները եւ թե’ ազատականները , անկախականներն ու հոգեւորականները, ռուսամետները, արեւմտամետներն ու նույնիսկ սորոսականների մի հատված։

Կա կոնսենսուս նիկոլիզմի մերժման առումով։

Բացի ՔՊ-ից,բարձրաստիճան պաշտոնյաներից ու մի քանի օլիգարխներից հանրության մնացած հատվածը հասկանում է,որ նիկոլիզմը կործանում է Հայաստանը։

Նիկոլիզմի անկմանը զուգահեռ ավելանում է քաոսի հնարավորությունը։

Քաոսից խուսափելու համար՝ անհրաժեշտ է ազգային-պետական ուժերի ու կառույցների համախմբում,որպեսզի Հայաստանը չդառնա պոպուլիստ- ավանտյուրիստ հակապետական գաստրոլյորների թիրախում՝ նոր փորձանք բերելով Հայաստանի գլխին։

«Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն ՝ վտանգավոր ու հակապետական թեզ է։

Նիկոլը պետք է գնա ոչ թե նրա համար,որ նրա ձայնի տեմբրը նյարդայնացնում է,այլ հակապետական ու հակազգային համակարգված գործունեություն ծավալելու համար։

Նա հանձնել է Արցախն Ադրբեջանին, պատերազմ է հայտարարել հայկականությանը՝ Եկեղեցուց մինչեւ Անկախության հռչակագիր ու Հայոց պատմություն։

Նիկոլիզմի հեռացումը կարող է օգտակար լինել միայն ազգային-պետական իրական օրակարգ կրող դերակատարների իշխանության պատասխանատվությունը վերցնելու պարագայում։

Դա է պահանջում ՀՀ պետական շահը։

Հակառակ դեպքում քաոսի մեջ ենք հայտնվելու, իսկ դա կլինի արդեն վերջնական ավարտը պետականության"։