19.04.2024
Ի՞նչ ժառանգությունով է գնում ընտրությունների «Ժառանգությունը»
prev Նախորդ նորություն

Նախընտրական Հայաստան. պետությո՞ւն, թե՞ հրշեջ մեքենա

Թեպետ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված ամիսներ, սակայն քաղաքական գործընթացներում ընդգծված աշխուժություն չի նկատվում: Քաղաքական ուժերը զբաղված են դաշինքներ եւ նախընտրական համագործակցության ֆորմատներ կազմելու շուրջ բանակցություներով: Մինչդեռ գրեթե ոչ մի ուժի, ըստ փորձագետների, չի հաջողվել ստեղծել քաղաքական կապիտալ, որը համոզիչ կդարձներ նրանց խոսքը ընտրությունների ժամանակ:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն ապրիլի 2-ին: Այս ընտրությունների նշանակությունը երկրի քաղաքական կյանքի համար դժվար է գերագնահատել, քանի որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: Նախագահի ինստիտուտը դառնում է ձեւական եւ զրկված առաջնային մանդատից, ուստի միայն խորհրդարանական ընտրություններով է որոշվելու քաղաքական համակարգի ներկապնակը:

«Ազգային ժողովի ընտրությունները, հաշվի առնելով խորհրդարանական համակարգին անցումը, նկատի ունենալով օրենսգրքի պահանջները, բնականաբար, սկսած ռեյտինգային ցուցակներում անհրաժեշտ թվով թեկնածուներ ունենալու հարցից մինչև այլ ռեսուրսներ փոխլրացնելու խնդրից, ստիպում է կուսակցություններին քննարկումների մեջ մտնել: Կուսակցությունները իրենց վարքագծով ցույց են տալիս, որ միայնակ դժվար թե կարողանան լուծել այդ խնդիրը», - կարծում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Ըստ քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասրայանի, խորհրդարանական ընտրությունների մեկնարկային իրավիճակը բավականին պասիվ է: «Այս պահին քաղաքական ուժերը միայն դաշինքներ կազմելու հարցն են քննարկում: Նրանց միայն մեկ բան է հետաքրքրում՝ մտնել խորհրդարան: Մինչդեռ չեն շտապում քննարկել, թե ինչ պետք է անել դրանից հետո, ինչպես շտկել երկրում ստեղծված ծանր կացությունը», - ասաց նա՝ հավելելով, որ նաեւ այդ պատճառով է, որ իրարից չեն տարբերվում նաև քաղաքական ուժերի ծրագրերն ու գաղափարախոսությունները:

Քաղաքական գործընթացները, ըստ քաղաքագետ Արմեն Գևրիգորյանի, կթեժանան ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Նրա խոսքով, ընտրությունների ժամանակ ընդդիմությունը կկարողանա գործոն դառնալ, եթե կոնսոլիդացվի եւ որոշակի քայլեր անի հասարակության շրջանում իշխանությունների նկատմամբ առկա անվստահությունն ի օգուտ իրեն փոխակերպելու համար: «Քաղաքական համակարգում փոփոխություններ են կատարվել, և հիմա ուժերը պիտի գիտակցեն, որ այսօր անհատական մակարդակում հաջողության հասնելը չի ստացվի, եթե թիմային աշխատանք չտարվի», - ասաց նա:

Այս տեսանկյունից, Ստեփան Սաֆարայնի կարծիքով, իրապես այլընտրանքային քաղաքական օրակարգով կարող է ներկայանալ միայն մեկ կառույց: Խոսքը «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցություններից կազմված «Ելք» ընդդիմադիր դաշինքի մասին է, որը, ըստ նրա, կարող է դնել Հայաստանի ներքին ու արտաքին բարեփոխումների խնդիր:

«Ես չեմ պատկերացնում, որ, օրինակ, Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքը որեւէ այլընտրանքային կոնցեպտ կարողանա բերել, որովհետեւ Օսկանյանը երբեք չի կարող հակադրվել Մադրիդյան սկզբունքներին կամ ասենք դեմ լինել ԵԱՏՄ-ին: Նույնը վերաբերում է ԲՀԿ-ին: Թերեւս, կա մի բեւեռ, որն ունի պոտենցյալ: Խոսքը «Ելք»-ի մասին է, որը կարող է դնել Հայաստանի ներքին ու արտաքին բարեփոխումների խնդիր: Տեսնենք, սպասենք ծրագրին»,- նկատեց քաղաքագետը՝ հավելելով, որ մյուս իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը գալիս են «Եկեք ՀՀԿ-ին փոխենք, տեղը մենք գանք» մեկ օրակարգով:

Քաղաքական ուժերի միջեւ մեծ հաշվով, շարունակում է Արմեն Գրիգորյանը, գաղափարական շատ տարբերություն չկա, ուստի եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար որևէ ուժ դեռ չի կարողացել կոնցեպտուալ լուծումներ առաջարկել:

«Միեւնույն ժամանակ իշխանությունն էլ չի կարողանում հանրային աջակցություն ստանալ, ինչի պատճառով, օրինակ, հանրային աջակցություն, որը հզոր ընդդիմության բացակայության պայմաններում հանգեցնում է հանրային տրամադրությունների արմատականացման: «Հենց այդ պատճառով համակարգը վերջին տարիներին մի քանի ճգնաժամեր ապրեց՝ լինի դա «Էլեկտրի Երեւանի» կամ «Սասնա ծռեր» խմբի գործողությունների տեսքով», - ասաց նա՝ համաձայնելով այն մտքի հետ, որ պետությունը փաստացի վերածվել է հրշեջ մեքենայի:

«Այն արձագանքում է ճգնաժամային իրավիճակներին, փորձում տարբեր եղանակներով լուծել դրանք: Միեւնույն ժամանակ խնդիրները ծավալը չի նվազում, այլ կուտակվում է: Շարունակում են աճել հանրային դժգոհությունների ծավալները: Իսկ սա գործող համակարգի պայմաններում հղի է նոր ճգնաժամերի վտանգներով», - պարզաբանեց քաղաքագետը:
Դեսպանի հետկանչ, ՀԱՊԿ-ում անդամակցության սառեցում. ԱԺ-ում արձագանքում են Լապշինի արտահանձնմանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel