23.11.2024
Թուրքիայի քաղաքացիները 3-րդ տեղում են ԵՄ-ից ապաստան հայցողների քանակով
prev Նախորդ նորություն

Միրզոյանն ու Կլաարը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները

Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:


Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները:


Նախարար Միրզոյանն ընդգծել է այն սկզբունքներին հավատարմության կարևորությունը, որոնք արտացոլված են Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ 2022թ. հոկտեմբերին Պրահայում և 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպումներից հետո ընդունված հայտարարություններում: