3.05.2025
ՀՀ ԱԳ նախարարի և ԵՄ ԱԳԵԾ քաղաքացիական գործողությունների հրամանատարի հանդիպումը
prev Նախորդ նորություն

Հոգևորականներին հայհոյանքներ հնչեցնելու դեպքով քրեական վարույթ է սկսվել

Փաստաբան Արա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ 2024 թվականի փետրվարի 5-ին և 6-ին «Facebook» սոցիալական ցանցում Անդրանիկ Դովլաթյանի կողմից բարձրաստիճան հոգևորականների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու հետ կապված դեպքի առիթով 2024թ. փետրվարի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով. պատժվում է նաև ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով):


Նույն քրեական վարույթով ստեղծվել է քննչական խումբ:


«Տեղեկացնում եմ նաև, որ քննչական խմբի ղեկավարին եմ փոխանցել 418 քաղաքացիների մասին տեղեկությունները, որոնք նույնպես միացել են 23 փաստաբանի հաղորդմանը»,- գրում է փաստաբանը:


 


 

Զաքարյան. 30 տարի հայ ժողովուրդը հպարտ էր, անվտանգ, ազատ, ինքնիշխան, ու արժանապատիվ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով