12.12.2024
Հոգևորականներին հայհոյանքներ հնչեցնելու դեպքով քրեական վարույթ է սկսվել
prev Նախորդ նորություն

Զաքարյան. 30 տարի հայ ժողովուրդը հպարտ էր, անվտանգ, ազատ, ինքնիշխան, ու արժանապատիվ

1988թ. փետրվարի 20-ին սկիզբ առած Արցախյան համազգային շարժումը հիմք դրեց Հայաստանի հանրապետության անկախության, ազատ Արցախի հիմնադրման, ազատամարտի փայլուն հաղթանակների, հայ ժողովրդի միասնության ու երկու պետությունների անվտանգ զարգացման համար: 30 տարի հայ ժողովուրդը հպարտ էր, անվտանգ, ազատ, ինքնիշխան, ու արժանապատիվ: Այս մասին գրում է ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը:

"2018թ. ապրիլին, հայ ժողովրդի մի մասին օգտագործելու միջոցով սկիզբ առած իշխանազավթումը հիմք դրեց հայ ժողովրդին պառակտելու, Արցախը դավադրաբար հանձնելու, հերոսների արյամբ կերտված հաղթանակները փոշիացնելու, Հայաստանի անվտանգությունը, պետականությունն ու ինքնիշխանությունը խարխլելու համար:

Ոչ ոք իրավունք չունի մոռացության մատնել առաջինը և ներել երկրորդը: Մեկն Աստծուց էր, մյուսը` սատանայից",- գրել է Զաքարյանը: