20.04.2025
Քաղաքային տրանսպորտի գինը պետք է լինի զրոյից մինչև 100 դրամ. «Մայր Հայաստանի» նախագիծը
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳ նախարարի և ԵՄ ԱԳԵԾ քաղաքացիական գործողությունների հրամանատարի հանդիպումը

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին:


Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելության գործունեությանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով երկարաժամկետ առաքելության տեղակայումից ի վեր մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներին: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի հետ միջազգային սահմանին կայունությանը նպաստելու հարցում առաքելության կարևոր ներդրումը։


Ընդգծվել է, որ առաքելությունը ՀՀ-ԵՄ ընդլայնվող փոխգործակցության լավ օրինակներից մեկն է և ցույց է տալիս դրա հետագա խորացման հարցում թե´ ՀՀ, թե´ ԵՄ ու իր անդամ պետությունների փոխադարձ անկեղծ հետաքրքրությունը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Ստեֆանո Տոմատը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության լայն օրակարգի հարցերի շուրջ, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններով և մեխանիզմների միջոցով ընձեռնվող հնարավորությունները։


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի:


 

Հոգևորականներին հայհոյանքներ հնչեցնելու դեպքով քրեական վարույթ է սկսվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար