27.11.2024
Վարչապետը ակնկալում է խոշոր բարեփոխումներ սոցիալական ոլորտում
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Ադրբեջանական զինուժը իրենց ձախողված օպերացիայի փաստական ապացույցներ են թողել մեզ մոտ

Ադրբեջանական քարոզչամեքենան լռում է դեռ Տավուշի դեպքերի մասին։ Հրահանգ չունեն։ Այս անգամ չեն կարող ստել, իբր հայկական կողմն է առաջինը խախտել հրադադարի ռեժիմը կամ դիվերսիոն փորձ արել։ Իրeնց ձախողված օպերացիայի փաստական ապացույցներ են թողել մեզ մոտ։ Այս մասին Facebook-յան էջում գրառել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հիշեցնենք, դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ ՊՆ խոսնակը տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները:

Հայկական լրատվամիջոցները, ցավոք, հայտնում են հայկական կողմի երեք զոհերի մասին: Զոհերի մասին տեղեկատվություն ունի նաև Հրանտ Մելիք-Շահնազարյանը, սակայն պաշտոնապես դեռ տեղեկությունը չի հաստատվել:

«Կարծում եմ՝ սա ևս մեկ հարմար պահ է, որ վերջապես ստիպենք Մինսկի խմբի համանախագահներին հասցեական մեղադրանքներ հնչեցնեն և բաց տեքստով ասեն, որ հենց Ադրբեջանն է ամեն ինչ անում բանակցային գործընթացը տապալելու ու մշտական լարավածություն պահելու համար»,- գրառել է քաղաքագետը։