«Գրեմմի» մրցանակակիր քառյակն առաջին անգամ հանդես կգա համերգով Երևանում
Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական հոբելյանական 25-րդ փառատոնը մեկնարկում է փետրվարի 20 -ին՝ ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք "Էբեն" քառյակի բացառիկ համերգով:
Համերգի ծրագրում կհնչեն՝
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ | Լարային քառյակ համար 21
Ալֆրեդ Շնիտկե | Լարային քառյակ համար 3
Էդվարդ Գրիգ | Լարային քառյակ համար 1
Բազմաթիվ միջազգային մրցույթների թափնեկիր, «Տարվա անսամբլ» տիտղոսակիր քառյակն ավելի քան երկու տասնամյակների ընթացքում սահմանել է նոր չափանիշներ՝ հանդիսատեսին հանդես գալով տարբեր ժանրերի կատարումներով և նոր մոտեցումներով :
Փարիզում «Իզայի» քառյակի և ապա Գաբոր Տակաչի, Էբերհարդ Ֆելցի և Դյորդ Կուրթագի հետ կատարողական կարողությունները զարգացնելուն հետևում է քառյակի առաջին նշանակալի և նախադեպը չունեցող ձեռքբերումը՝ հաղթանակը 2004 թվականի ARD միջազգային երաժշտական մրցույթում։ Սրանով քառյակը միջազգային համբավ ձեռք բերեց և արժանացավ բազմաթիվ այլ մրցանակների։ 2005 թ.-ին խումբն արժանացավ Ֆորբերգ-Շնայդեր հիմնադրամի «Բելմոնտ» մրցանակի, 2007 թ.-ին՝ Բորլետտի-Բուիտոնի հիմնադրամի գլխավոր մրցանակին, իսկ 2019 թ.-ին էլ դարձավ Ֆրանկֆուրտի երաժշտական մրցանակին արժանացած առաջին քառյակը։
Բարտոկի, Բեթհովենի, Դեբյուսիի, Հայդնի, Ֆորեի, և Մենդելսոն եղբայրների ստեղծագործությունների ձայնագրություններն արժանացել են բազվաթիվ մրցանակների՝ այդ թվում Գրամոֆոնի, BBC Music Magazine-ի մրցանակի, Midem Classic մրցանակի։
Անսամբլի նշանակալի ձեռքբերումներից է Բեթհովենի 16 լարային քառյակների ձայնագրությունները՝ ստեղծագործություններ, որոնք անսամբլը 2019 թ.-ի մայիսից 2020 թ.-ի հունվարն ընկած ժամանակահատվածում կատարել է աշխարհի վեց մայրցամաքում։ Այս ամբողջական ձայնագրությամբ ԷԲԵՆ քառյակը տոնեց իր հիմնադրման քսանամյակը։
Քառյակի կազմից Պիեռ Կոլոմբեն նվագում է երկու գործիքով։ Առաջինը Անտոնիո Ստրադիվարիի՝ 1717 թվականին ստեղծած «Պիատտի» ջութակն է, իսկ երկրորդը՝ Մատեո Գոֆրիլերի՝ 1736 թվականին ստեղծած գործիք։
Գաբրիել լը Մագադյուրը նույնպես կատարում է երկու գործիք՝ երկուսն էլ Գուարներիի ձեռքով ստեղծված։ Առաջինը ժամանակին պատկանել է Բարոն Ռոթշիլդին, իսկ երկրորդը ստեղծվել է 1740 թվականին: Մարի Շիլեմի երկու ալտերից մեկը Ստրադիվարիի՝ 1734 թվականին ստեղծված «Գիբսոն» ալտն է։
«Բույրերը կարծես վերածվում էին ձայների, տարածության խորքերից լսվում էին արձագանքները, և չորսը նախ զգուշորեն միահյուսվում էին, ապա ջանասիրաբար ձուլվում իրար ու աշխուժորեն տարածվում։ Դա մի աննկարագրելի փորձառություն էր»: