24.11.2024
Ընդդիմադիր պատգամավորների գործունեությունը դժգոհություն է առաջացրել Բաքվում. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Բաքուն վերահաստատում է, որ Արցախի զավթմամբ բավարարվել չի պատրաստվում․ Հայրապետյան

Ադրբեջանական հանրային «Az TV» հեռուստաընկերության կիրակնօրյա թողարկման ժամանակ անդրադարձ է արվում ընտրություններից անմիջապես հետո Ալիևի այցին դեպի ՀՕՊ կայանքներ։ Այս մասին իր Telegram-ալիքում գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։


Հաղորդման մեջ նշվում է՝ Ալիևի ուղերձը հետևյալն էր՝ շարունակվելու է Շուշիի թուրք-ադրբեջանական դեկլարացիայի կետերի իրագործումը։ Այդ դեկլարացիան ռազմաքաղաքական պակտ է ուղղված նախևառաջ Հայաստանի, բայց երկարաժամկետ առումով նաև տարածաշրջանի այլ պետությունների դեմ։


«Նախագահ Ալիևն այն ուղերձն է հղել, որ բոլոր նրանք, որ սխալվում են բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ Ադրբեջանը հանգստանալու է Ղարաբաղը վերցնելուց հետո»,-ասվում է թողարկման մեջ։


Ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ վերահաստատում է այն պարզ ու հայտնի իրողությունը, որ իրենք Լեռնային Ղարաբաղի զավթմամբ բավարարվել չեն պատրաստվում։


Այս ագրեսիվ հռետորաբանությունը, քարոզվող ատելությունն ու թշնամանքը կարելի է ուղղվել հենց Բաքվի դեմ։ Բայց փոխարենը ՀՀ իշխանությունների կողմից ընտրվել է տակտիկա, որն արդարացնում է ագրեսիան ու պատերազմը, իսկ դա շատ վտանգավոր հետևանքներ է ունենալու մեր պետության համար։