Իշխանությունները «Մայր Հայաստան»-ի 4 անդամի մանդատից զրկելու գործընթաց են նախաձեռնել
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դեմ նիկոլական իշխանությունը տոտալ հարձակման է անցել: Դիմում են քստմնելի քայլերի՝ կիրառելով տարատեսակ մեթոդներ: Մի կողմից ահակեբումներ և հետապնդումներ առանձին անդամների նկատմամբ, մյուս կողմից՝ խմբակցության 4 անդամի ավագանու մանդատից զրկելու նախաձեռնություն: Այս մասին նշվում է «Մայր Հայաստան» խմբակցության տարածած հայտարարության մեջ։
«Քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանը բացառապես սեփական հեռացման հարցը պետք է քննության առարկա դարձնի ավագանիում, այլ ոչ թե ավագանիներին մանդատից զրկելու հարցով արտահերթ նիստ նախաձեռնի:
Մենք արձանագրում ենք, որ «Մայր Հայաստանի» քաղաքական գործունեությունը և՛ ավագանիում, և՛ քաղաքական դաշտում հունից հանում է օրվա իշխանությանը, որն առաջնորդվում է Ալիևի թելադրած օրակարգով:
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ամբողջական իշխանափոխության օրակարգն այլընտրանք չունի»: