27.11.2024
Ռուսական ռազմակայանում սկսվել են հակաօդային պաշտպանության զորքերի մարտավարական վարժանքները
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ից հայտարարում են՝ հարկային և մաքսային գործընթացները պարզեցվել են, գործարարները գոհ են

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 26-ին կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի երկրորդ նիստը: Չհարկվող շրջանառության դեմ իրականացվող միջոցառումների համատեքստում կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը կարևորել է հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը.

«Առանց հասարակական սեկտորի ներգրավման ստվերի դեմ պայքարը լիարժեք չի կարող լինել: Հաշվապահական ընկերությունները տեսնում են խնդիրները, հետևաբար կոմիտեի կոչն ընդունողների հետ միասին կարող ենք իրավիճակ փոխել»,- ասել է նա:

Ակտիվ երկխոսության ընթացքում կառուցողական առաջարկներ ներկայացնող խորհրդի անդամները միաժամանակ փաստել են, որ այս ձևաչափով առաջին հանդիպումից հետո նկատելի տեղաշարժ է կատարվել հարկային և մաքսային ոլորտներում:

«Բարեփոխումների մի քանի ամիսների ընթացքում բիզնեսը փաստում է, որ հարկային և մաքսային գործընթացները պարզեցվել են, և դրանց համար անհրաժեշտ ժամանակը մի քանի անգամ կրճատվել է»,-նկատել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան:

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը հատկապես առանձնացրել է ՊԵԿ նախագահի հետևողականության շնորհիվ ստուգումների արդյունքում թերացումներ չհայտնաբերելու դեպքում վճարման ենթակա լրացուցիչ գումարներ չառաջադրելու կարևորությունը.

«Օբյեկտիվորեն պետք է արձանագրենք, որ բարեփոխումներն առարկայական են դարձել՝ խոսքից անցնելով գործնական քայլերի մակարդակ: Վարչարարական բնույթի բազմաթիվ հարցեր, որոնք թղթաբանական քաշքշուկ և ժամանակի կորուստ են ենթադրում, անմիջապես ուշադրության են արժանանում և լուծվում»: