27.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց
prev Նախորդ նորություն

Ռուսական ռազմակայանում սկսվել են հակաօդային պաշտպանության զորքերի մարտավարական վարժանքները

Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսած հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումների մարտավարական վարժանքների շրջանակում ռազմակայանի զենիթայինները դիմագրավել են պայմանական հակառակորդի հարվածը: Պարապմունքներն անցկացվում են ուսուցման նոր շրջանի սկսվելու և ՀՕՊ զորքերի կազմավորման 101-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում: Նշվում է, որ ՀՕՊ զորքերի պետի ղեկավարությամբ անցկացվող վարժանքներում ներգրավված են հարյուրից ավելի զինծառայողներ և ավելի քան 30 միավոր ավտոմոբիլային և զրահատանկային ռազմական հատուկ տեխնիկա:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ցուցադրական վարժանքների ընթացքում զենիթայինները կտրտված տեղանքում 150-կիլոմետրանոց երթ են կատարել «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում: Ծովի մակերևույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա ռուսական զորամիավորման ՀՕՊ ստորաբաժանումները իրականացրել են պայմանական հակառակորդի օդային հարձակման միջոցների հրթիռների որոնում, ճանաչում, ուղեկցում և Էլեկտրոնային արձակումներով դրանց ոչնչացում: