27.11.2024
Վարչապետ. Անհրաժեշտ է փոխել ներդրումային մթնոլորտը
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ն Պետդումայի պատվիրակությանը ներկայացրել է ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի՝ ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությունը:

Նախարար Նալբանդյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև տարբեր ձևաչափերում հաստատված սերտ դաշնակցային փոխգործակցության շարունակական ամրապնդումը և այս առումով արժևորել միջխորհրդարանական համագործակցությունը: Իրենց հերթին Պետդումայի պատգամավորներն ընդգծել են, որ իրենց այցելությունը խորհրդանշական է, քանի որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններից հետո սա հանձնաժողովի առաջին օտարերկրյա այցելությունն է։ Երկուստեք շեշտվել է Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Պետդումայի միջև առկա փոխշահավետ համագործակցությունը:

Լեոնիդ Կալաշնիկովը ներկայացրել է նոր գումարման Պետական դումայի և ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի աշխատանքները, Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ Երևանում կայացած համատեղ նիստի արդյունքները: Անդրադարձ է կատարվել ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հյուրերին ներկայացրել է ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերը: