27.11.2024
Դալլաքյան. Սեյրան Օհանյանը պատասխանատվություն չի կրում երկրում ստեղծված ծանրագույն վիճակի համար
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական զինուժը առավել ինտենսիվ խախտումներ է կատարել «ՍՎԴ» և «Իստիգլալ» դիպուկահար հրացաններից

Դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 350 կրակոց:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել «ՍՎԴ» և «Իստիգլալ›» տիպի դիպուկահար հրացաններից /94 կրակոց/:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի պաշտպանությունը: