25.11.2024
Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում բուք է. Լարսը փակ է բեռնատարների համար

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը: 


Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։


Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից Կապան տանող, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մյուս տիպի տրանսպորտային միջոցների համար:


Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի, Սարավան-«Զանգեր» հատվածի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։


Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է:


Լարսի մասին


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։


Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։