20.04.2025
ՀՀ-ում իրականացվել է անշարժ գույքի 220 հազար գործարք, ինչը 2022-ի համեմատ ավելի է 7,2%-ով
prev Նախորդ նորություն

Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։


«Դատավոր Գագիկ Պողոսյանը 2 ամսով կալանավորեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին»,- գրել է նա։


Հիշեցնենք, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է՝ Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում արձանագրված միջադեպի գործով։


 


 


 

ՀՀ-ում բուք է. Լարսը փակ է բեռնատարների համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար