25.11.2024
ՀՀ-ում բուք է. Լարսը փակ է բեռնատարների համար
prev Նախորդ նորություն

Արմեն Գրիգորյանն ու Օլաֆ Շոլցի խորհրդականը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության օրակարգը

Դավոսում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև անվտանգության ոլորտում համագործակցելու օրակարգային հարցերի և ձևավորված երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ:

Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է վերջին զարգացումները: