27.07.2025
ՄԻՊ-ն ու Ռուստամ Բաքոյանը այցելել են Իրաքից ժամանած և ՀՀ-ում ապաստան հայցող եզդիներին
prev Նախորդ նորություն

Քննարկվել է ՀՀ և Ղազախստանի մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթներ վեսկսելու կարևորությունը

Հունվարի 11-ից 12-ը այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի վարչակազմի ղեկավար Կատալին Ռադուի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակության անդամները աշխատանքային հանդիպում են ունեցել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար կազմի հետ, որին մասնակցել է նաև Հայաստանում Ղազախստանի Հանրապետության Դեսպան Բոլատ Իմանբաևը:

Ինչպես Կատալին Ռադուի և դեսպանի, այնպես էլ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի կողմից ընդգծվել է երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթներ վեսկսելու կարևորությունը:

Նշենք, որ ներկայումս «Սկատ» ավիաընկերությունը իրականացնում է չվերթներ Երևան-Ակտաու-Երևան ուղղությամբ:

Քննարկման ընթացքում կողմերը կարևորել են հետագա համագործակցության ընդլայնումը, փոխադարձ աջակցությունը միջազգային ավիացիոն կազմակերպություններում, ինչպես նաև հատուկ կարևորվել է փորձի փոխանակման անհրաժեշտությունը երկու երկրների ավիացիոն մասնագետների միջև:

Կողմերը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ՝ երկու երկրներում ոլորտը զարգացնելու և առավել ճկուն ու նորարար դարձնելու ուղղությամբ:

ՀՀ-ում իրականացվել է անշարժ գույքի 220 հազար գործարք, ինչը 2022-ի համեմատ ավելի է 7,2%-ով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին