6.07.2025
Արմեն Աշոտյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման. ՀՀԿ ԳՄ
prev Նախորդ նորություն

Ռուս սահմանապահների դուրսբերման դիմաց Գերմանիան ՀՀ-ին ֆինանսական օգնություն կտա. աղբյուր

Գերմանիան շահագրգռված է Հայաստանից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ, ինչի դիմաց Բեռլինը ֆինանսական օգնություն է առաջարկում Երևանին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։

Նշվում է, թե Գերմանիան փորձում է Հայաստանին ներքաշել Արևմուտքի հակառուսական քաղաքականության մեջ։


«Բեռլինի խնդիրն է հնարավորինս խզել Երևանի և Մոսկվայի միջև կապը։ Գերմանացիները շահագրգռված են ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ Հայաստանի տարածքից, նաև որ երկրի իշխանությունները մաքրեն իրենց պետական ​​ապարատը Ռուսաստանի նկատմամբ բարյացակամ մարդկանցից, այդ թվում՝ զինված ուժերի, հետախուզական ծառայությունների և իրավապահ մարմինների լյուստրացիայով։ Եվ դրա դիմաց Բեռլինն առաջարկում է զերծ պահել ԼՂ հայերին՝ Եվրամիության երկրներ զանգվածային արտագաղթից», - ասել է գործակալության զրուցակիցը։

Զինծառայող Միքայել Դանիելյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով