20.04.2025
Արամ Ա Վեհափառ Հայրապետը պաշտոնական այց կկատարի Կատար
prev Նախորդ նորություն

Վարդենիսում ևս մեկ զոհ ունենք

Մեկ օրում 2 սպայի սպանություն է եղել։ Այսօր, հունվարի 9-ին, ժամերի տարբերությամբ Վարդենիսի պոստերից մեկում սպանվել է լեյտենանտ Միքայել Դանիելյանը:


ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են․ «Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:


ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»:


 


 

ԳՇ պետն այցելել է 2-րդ բանակային կորպուս. քննարկել են այսօր տեղի ունեցած միջադեպերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար