5.09.2026
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Իրաքի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
prev Նախորդ նորություն

Ծառուկյանի մասին տեսանյութը բացառապես հանրային ապակողմնորոշման ժանրից էր. խոսնակ

"Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է.


"Ի պատասխան երեկ Հանրային Հեռուստատեսությամբ եթեր հեռարձակված և հետագայում մի քանի այլ լրատվամիջոցներով տարածված տեսանյութի վերաբերյալ տարբեր ԶԼՄ-ների հարցումների՝ կարող եմ նշել, որ վերոնշյալ տեսանյութը բացառապես հանրային ապակողմնորոշման ժանրից էր և ոչ ավելին: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ առիթ ունեցել եմ ասելու, որ կա օրենք, կա իրավական գործընթաց, կա փաստաբանական խումբ, կա բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ տալու պատրաստակամություն: Եվ այս պայմաններում նման տեսանյութի պատրաստումն ու տարածումը բացառապես հանրության ուշադրությունը շեղելու մի ձև է ընդամենը: Զարմանալի զուգադիպությամբ հանրության ուշադրության շեղմանն ուղղված նմանատիպ սյուժեները պատրաստվում են հենց մեր երկրի իրական բարդ օրակարգի և ռիսկերի ահագնացման փուլում:

Ի դեպ, նույն սյուժեում կա մի ձևակերպում, ըստ որի Գագիկ Ծառուկյանը գործարարությամբ սկսել է զբաղվել 80-ական թվականներին: Միայն այս միտքը բավական է տեսանյութում հնչեցված մյուս փաստարկների արժանահավատությունը կասկածի տակ դնելու համար:

Ինչ վերաբերում է գործի ընթացքին, ապա փաստաբանական խումբը զբաղվում է նյութերի ուսումնասիրմամբ և եթե հարկ լինի նաև արտերկրից հրավիրված հեղինակավոր իրավաբաններ կներգրավվեն գործընթացում"։

ՀՀ փոխվարչապետերը համատեղ հանդիպում են ունեցել ԵՄ դեսպանների հետ
Հաջորդ նորություն next
 Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին
04.09.2026
Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին