24.11.2024
Հասկանալ է պետք, թե ուր են տանում երկիրը բրյուսելյան հայտնի ֆոտոսեսիայի ներկայացուցիչները
prev Նախորդ նորություն

Ցիցերոնը և հայ-թուրքական սահմանի բացումը կամ՝ ունենք այն, ինչ ունենք

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրառում է արել՝ Ցիցերոնը և հայ-թուրքական սահմանի բացումը վերտառությամբ:  


««...Կա՞ արդյոք ավելի պարսավելի բան, քան թեթևամիտ դատողությունը։ Եվ կա արդյո՞ք ավելի թեթևամիտ բան, որ այդչափ արժանի չէ ամրության և մնայունության, քան ունենալ սխալ պատկերացումներ կամ էլ, առանց դույզն ինչ տատանվելու, պաշտպանել այն, ինչ ընկալվել և իմացվել է ոչ բավարար հուսալիությամբ»։ (Ցիցերոն, «Աստվածների բնությունը», մ.թ.ա. I դար)


Ցիցերոնի այս խոսքը կիրառելի է նաև մեր օրերի համար. մասնագետ չհանդիսացող որքա՜ն մարդ է թեթևամտորեն ու միաժամանակ հաստատակամությամբ պնդումներ անում ամենաբարդ հարցերի մասին՝ քաղաքականությունից մինչև գիտություն, փիլիսոփայությունից մինչև տնտեսություն։ Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է։


Ահա մի այդպիսի օրինակ։

Ոմն պաշտոնյա (ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան- խմբ.) պնդում է, որ հայ-թուրքական սահմանի բացումից կան բացասական կողմեր, դրանք ուսումնասիրվում են, բայց միևնույն է վստահ է, որ «բաց սահմանը ավելի լավ է, քան փակը»։ Այստեղ խնդիրն այն չէ, որ եթե որևէ հետազոտության ղեկավարը ի սկզբանե նշում է, որ սահմանի բացումը դրական է, ուրեմն դժվար թե հետազոտությունը հակառակն ապացուցի։ Ավելի զավեշտալին այն է, որ որոշումների կայացումից հետո է արվում ուսումնասիրություն, թե այդ որոշումն ինչ հետևանք կունենա։ Որովհետև եթե ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, որ բացվելու է սահմանը ու դրա համար արվում է նախապատրաստական աշխատանք (Մարգարայի անցակետի հապշտապ կառուցումը), ապա էլ հետազոտության կարիք չկա, այն ոչինչ չի փոխի։

Նորմալ պետությունում կլիներ հակառակ հերթականությունը՝ հետազոտություն, ապա դրա հիման վրա որոշում (դա կոչվում է evidence-based policy)։ Բայց ունենք այն, ինչ ունենք»,- գրել է Գեղամյանը։