20.04.2025
Միրզոյանն ընդգծել է «Սևծովյան էլեկտրական մալուխ» նախագծին ՀՀ միանալու նշանակությունը
prev Նախորդ նորություն

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գոյաբանական սպառնալիքի տակ է. հրատապ հաղորդագրություն

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, հավանաբար, 16-դարյա պատմության ընթացքում ամենամեծ գոյաբանական սպառնալիքի տակ է՝ նշված է Պատրիարքարանի հրատապ հաղորդագրության մեջ:


«Այս գոյաբանական-տարածքային սպառնալիքն ամբողջությամբ տարածվում է Երուսաղեմի բոլոր քրիստոնյա համայնքների վրա»,- նշել են Պատրիարքարանից՝ անդրադառնալով «Կովերի պարտեզում» ստեղծված իրավիճակին:


Ըստ հաղորդագրության՝ Հայոց պատրիարքարանը չեղարկել էր «Կովերի պարտեզին» առնչվող պայմանագիրը: «Չեղարկմանն օրինական արձագանք տալու փոխարեն՝ կառուցապատողներն ամբողջությամբ անտեսել են Պատրիարքարանի օրինական դիրքորոշումն այս հարցում և փոխարենը ընտրել են սադրանքի, ագրեսիայի և այլ հալածող, հրահրող մարտավարություն՝ այդ թվում սեփականության ոչնչացում, լավ սպառազինված սադրիչներին վարձելը և այլ սադրանքներ»,- ասված է հաղորդագրությունում:


Նշվել է նաև, որ վերջին օրերին հայկական թաղամասի տարածքում ասֆալտի ահռելի հատվածի ոչնչացումն ու հեռացումն իրականացվել է առանց քաղաքապետարանի թույլտվության:


Պատրիարքարանից հայտնել են նաև, որ Իսրայելի ոստիկանությունը հայկական համայնքին պահանջել է ազատել տարածքը։


«Կոչ ենք անում Երուսաղեմի բոլոր քրիստոնյա համայնքներին՝ այս աննախադեպ ժամանակներում սատարել Հայոց պատրիարքությանը, քանի որ սա ևս մեկ ակնհայտ քայլ է, որ ձեռնարկվել է Երուսաղեմում և Սուրբ Հողում քրիստոնեական ներկայությանը վտանգելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:


 

ՀՀ ԱԽ քարտուղարը  քննարկել է Էնդրյու Թըրների հետ տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար