Փաշինյանը պատմեց, թե ինչ խնդիրներ է առաջ քաշում ՀՀ-ն խաղաղության պայմանագրի շրջանակներում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է դժվարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, չնայած այն հանգամանքին, որ խաղաղության հաստատման համար անհրաժեշտ երեք հիմնական սկզբունքները, ըստ նրա, արդեն համաձայնեցված են։
«Մեծ հաշվով, պատճառը կողմերի միջև անվստահությունն է։ Որովհետև ամեն անգամ, երբ մենք Ադրբեջանի հայտարարություններում և գործողություններում տեսնում ենք շեղումներ ձեռք բերված պայմանավորվածություններից, գուցե դա տեսնում են նաև մեր դեպքում։ Սա բացասաբար է անդրադառնում խաղաղության պայմանագրի տեքստի աշխատանքի վրա։ Մինչդեռ մենք պետք է հստակեցնենք ևս մի քանի հարցեր, որոնցից մեկը խաղաղության պայմանագրի բովանդակության հնարավոր երկակի մեկնաբանության հաղթահարման մեխանիզմի ձևավորումն է... Անհրաժեշտ է նաև անվտանգության երաշխիքներ ստեղծել, որոնք զերծ կպահեն պայմանագրի ստորագրումից հետո իրավիճակի սրացումից»,- ասել է Փաշինյանը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ։
Նա խոստացել է ակտիվացնել դիվանագիտական ու քաղաքական աշխատանքը՝ այս հարցերի հստակեցման համար։