25.11.2024
Ներմուծվող տրանսպորտային միջոցների հաշվարկվող բնապահպանական հարկի դրույքաչափերը կփոխվեն
prev Նախորդ նորություն

Հայաստանն իրավունք չունի լինելու ՌԴ և Արևմուտքի խոշոր շահերի բախման կենտրոնում. Ծառուկյան

"Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է մի խումբ դիվանագետների, միջազգայնագետների, վերլուծաբանների հետ։ Այս մասին հայտնում է ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը։


«Տեղի է ունեցել անկաշկանդ քննարկում Հայաստանի շուրջ զարգացումների, առկա իրավիճակի, տարածաշրջանային նոր ռիսկերի, աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների շուրջ։
Գագիկ Ծառուկյանը կարևորել է համաշխարհային անկայունության այս փուլում ներքին հաշտության և համահայկական ռեսուրսների համախմբման խնդիրը։


«Հայաստանն իրավունք չունի լինելու Ռուսաստանի և Արևմուտքի խոշոր շահերի բախման կենտրոնում. դա մեր պետությանը և մեր ժողովրդին միայն նոր տառապանքներ ու աղետներ կարող է բերել»- ասել է Գագիկ Ծառուկյանը։


Քննարկման մասնակիցները հանդես են եկել կոնկրետ առաջարկներով, նշել են ահագնացող ռիսկերը և դրանք հնարավորինս չեզոքացնելու համար անհրաժեշտ քայլերը։


Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել օժանդակել միջազգային տարբեր հարթակներում հայկական շահի պաշտպանման, հայի արժանապատվության և հայկական միասնականության վերականգնմանն ուղղված գաղափարներին ու նախագծերին»,- հայտնել է Տոնոյանը։